Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ալիևը պնդում է, որ Թուրքիան պետք է լինի Մինսկի խմբի համանախագահների թվում

Ալիևը պնդում է, որ Թուրքիան պետք է լինի Մինսկի խմբի համանախագահների թվում
12.10.2020 | 22:35

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին պնդում է, որ Թուրքիան պետք է համալրի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարքը։ «Թուրքիան Մինսկի խմբի անդամ է։ Այդ դեպքում ինչո՞ւ Թուրքիան չպետք է լինի նաև Մինսկի խմբի համանախագահների թվում, - թուրքական Haber Global հեռուստաալիքի եթերում հայտարարել է նա: - Եթե անգամ արևմտյան շատ երկրներ չեն ցանկանում ընդունել այդ փաստը, միևնույն է՝ Թուրքիան լուրջ ասելիք ունի և լիովին անկախ է»։

Դիտվել է՝ 1032

Մեկնաբանություններ